Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի պապը կոչ է արել աշխարհին միավորվել օգնության գաղափարի շուրջ

Հռոմի պապը կոչ է արել աշխարհին միավորվել օգնության գաղափարի շուրջ
25.12.2020 | 20:37

Հռոմի Ֆրանցիսկոս պապը աշխարհի երկրներին կոչ է արել կիսվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերով։

«Մեզ չի կարելի պատեր կառուցել մարտահրավերի առաջ, որը սահմաններ չի ճանաչում»,- ասել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը՝ Սուրբ Ծննդյան օրվա ելույթում։ Ֆրանցիսկոս պապը հատուկ ուշադարություն է դարձրել գործազուրկների կամ համաճարակի տնտեսական հետևանքներից տուժածների աջակցությանը, կանանց, որոնք լոքդաունի ընթացքում ընտանեկան բռնության զոհ են դարձել։ Նա կոչ է արել աշխարհին միավորվել օգնության գաղափարի՝ հատկապես հակամարտություններից, հումանիտար ճգնաժամից և բնական աղետից տուժած երկրներին օգնելու շուրջ։

Դիտվել է՝ 2572

Մեկնաբանություններ